ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է Դավիթ Բաբայանին նկարահանած բլոգերը և ինչպես էր նա «ներխուժել» Արցախի ԱԳՆ շենք

Ռուս բլոգերի կողմից 4 օր առաջ Տիկ-Տոկում և Ինստագրամում հրապարակված տեսանյութը քննարկումների ալիք է բարձրացրել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է բլոգերը փողոցից ներխուժում Արացխի ԱԳՆ շենք, մուտք գործում հանդիպումների սրահ, որտեղ արտգործնախարար Դավիթ Բաբայանը խորհրդակցություն է անցկացնում և նկարվում  վերջինիս հետ:

 

Իրականում, սակայն, Արցախի Հանրապետության ԱԳՆ «ներխուժած» բլոգերն իրականում այդ նկարահանումն իրականացրել է փոխհամաձայնեցնելով արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: Այդ մասին պարզաբանում ներկայացրել է թե բլոգերը, թե Դավիթ Բաբայանը:


ArmDayli-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ասել է.

 

«Ես ուզում եմ բոլորին հանգստացնել և ասել հետևյալը, որ արտգործնախարարություն, բնական է, որևէ մեկը չի կարող մտնել երբ ուզում է, որտեղ ուզում է։ Սա ակնհայտ է, ախր սա շատ պարզ է։ Հիմա եթե որոշ մարդիկ չունեն գիտելիքներ, դրա համար են այդպես ասում՝ դա ուրիշ բան։ Ի՞նչ է արել այդ երիտասարդը։ Այդ երիտասարդն ունի մեկ միլիոն հետևորդ, իր բլոգում գրել է՝ ես Արցախում եմ, ես Ստեփանակերտում եմ, ես արտգործնախարարություն եմ մտնում, տեսեք ինչ գովազդ է։ Մի կողմ դրեք ամեն ինչ՝ հիմա մենք չենք գալու մանրամասները պատմենք մարդկանց, որոնք կամ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ։ Կարծում եմ իմ բացատրածս շատ կետեր կդնի, որտեղ որ պետք է։ Ամեն ինչ նորմալ է՝անհանգստանալու որևէ կարիք առհասարակ հիմք չկա»,-ասաց Բաբայանը։ Արցախի ԱԳ նախարարն ասաց, որ այս բլոգերն, ով ազգությամբ հայ չէ, ասում է Արցախ, Ստեփանակերտ, Արցախի դրոշն է ցույց տալիս, ասում է ԱԳՆ. «Եվ պարզվում է, որ և ադրբեջանցիներն են դժգոհ՝ այդ մարդուն գցել են սև ցուցակ և հայերն են դժգոհ, այ սա է աննորմալություն»։

 

Քաղաքականություն