Լավ իմացեք, սգացող ծնողները սեւ տոնակատարություն կբերեն ձեր գլխին. Զոհված զինծառայողի հարազատ
Կառավարություն, եթե պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել և դա նշվում է զոհերի հիշատակին, ուրեմն լավ իմացեք՝ սգացող ծնողները «սև տոնակատարություն» կբերեն ձեր գլխին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
«Մարդկանց պետք չէ այս տեսակի արհամարհել, այս տեսակի հոգեբանական վիրավորանք հասցնել։ Ինչ է նշանակում զոհերի հիշատակին։ Տո դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք։ Դուք ուզում եք, որ մեզ ինֆարկտը խփի, մեռնե՞նք: Դուք փորձեք տոնակատարություն անել: Տղերքի տարին չտված սաղ օրը կայֆերի մեջ եք, հերիք չի՞: Ինչի՞ վրա եք ուրախանում, ծնողների արցունքի վրա եք ուրախանո՞ւմ, համբալներ»,-ասաց նա: