Կառավարության առաջարկով հնարավոր է սեպտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստ գումարվի

Կառավարությունը սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես կգա։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Կառավարությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՏԻՄ» մասին օրենքում լրացոմներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ԱԺ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունեը պայմանավորված է այն հանգամանքով, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակացույցով նախատեսված է ընդամենը մեկ քառօրյա՝ սեպտեմբերի 13-ից 16-ը, իսկ այդ ժամկետում նախագծերի քննարկումն իրատեսական չէ, քանի որ մինչ ԱԺ-ի կողմից նախագծերի քննարկումը նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման հարցով խորհրդարանական լսումներ։

Քաղաքականություն