Հայաստանի օդային տարածքով Turkish Airlines-ի թռիչքները նորություն չեն. Քաղավիացիան` Ադրբեջանից-Նախիջևան թռիչքի մասին

30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանից ուղևորատար օդանավը կատարել է ներքին թռիչք՝ Հայաստանի օդային տարածքով։ Այս մասին վկայում են Flight Radar հարթակի տվյալները։ Ըստ հաղորդման՝ Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-737 օդանավն իրականացրել է TK326 Գյանջա-Նախիջևան չվերթը սեպտեմբերի 4-ին։

 

Օդանավը օդ է բարձրացել Գյանջայից 9։57 (5.57 UTC)-ին և վայրէջք է կատարել Նախիջևանում 10.32 (6.32 UTC)-ին։ Թռիչքը տևել է 35 րոպե։ Օդանավն անցել է Սևանա լճի վրայով, Հայաստանի Գեղարքունիքի մարզի վրայով։ Այս մասին հայտնում է «Вестник Кавказа» լրատվական գործակալությունը։

 

Auroranews-ը կապ հաստատեց Քաղաքացիական ավիացիայի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանի հետ: 

 

«Մենք ղեկավարվել ենք Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով, որի համաձայն անդամ պետությունները հիմնավորված չեն կարող օդային տարածք փակել, հետևապես Հայաստանի օդային տարածքը բոլորի համար բաց է: Turkish Airlines-ը Հայաստանի օդային տարածքով առաջին անգամ չէ, որ թռիչքներ է կատարում: Այնպես որ  պնդումը, թե 30 տարվա ընթացքում առաջին անգամ է թռիչք կատարվում, կոնկրետ այս կոնտեքստում, իրականությանը չի համապատասխանում: Եթե խոսքը գնում է կոնկրետ չվերթով` Գյանջա-Նախիջևան ուղղությամբ թռիչքի մասին, ես չեմ հասկանում, թե որքանով է դա կարևորվում, եթե Turkish Airlines-ը մեր օդային տարածքով այսպես, թե այնպես թռիչքներ կատարում է: Ավելին, Հայաստանը երևբեք ոչ մի երկրի համար իր օդային տարածքը չի փակել»:

Քաղաքականություն