ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի քաղաքապետարանը շոու տեսանյութեր հրապարակելուց զատ այլ առաքելություն էլ ունի․ Քեյան

«Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipalityը շոու տեսանյութեր հրապարակելուց զատ այլ առաքելություն էլ ունի: Դարեր շարունակ վարորդները բողոքում են ճանապարհաշինարարների կողմից չպահպանվող տարրական անվտանգության նորմերից: 
Հ.գ Նկարել եմ այսօր` Տիչինա փողոց: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և կից լուսանկար է հրապարակել «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը։

 

 

 

Քեյանին ի պատասխան՝ Երևանի քաղաապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանությունում պատասխանել է․ 

«Տիգրան ջան, էն ինչ լուսանկարում կատարվում է, քաղաքապետարանի ծրագրերի հետ կապ չունի, չգիտեմ, թե ինչ աշխատանք է։ Ամեն դեպքում, շնորհակալություն տեղեկացնելու համար, կփոխանցեմ, պատշաճ չկահավորելու համար տույժ կկիրառեն»,-գրել է նա։

 

Հիշեցենք նաև, որ Auroranews-ը օրեր առաջ անդրադարձել էր քաղաքացիների կողմից ահազանգվող մի թեմայի՝ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում առկա բաց դիտահորի վերաբերյալ, որը մինչև այսօր էլ  բաց է: 

 

Քաղաքացիները նշում էին, որ Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ընկերության անգործության արդյունքում դիտահորը  չի վերականգնվել, անգամ տարածքը չի սահմանազատվել: Արդյունքում` մեքենաները, հատկապես երեկոյան ժամերին, ընկնելով դիտահորի մեջ վնասվում են ու ստեղծում վթարային իրավիճակ: 

 

Նման մի հետաքրքիր տեսանյութ էլ հրապարակվեց օրերս, երբ քաղաքացին երեկոյան ժամին, երբ վարորդների համար տեսանելիության խնդիր է առաջանում, ներկայացրեց բաց մի հսկայան փոս Բագրևանդ փողոցի ճամփեզրին՝ առանց զգուշացնող նշանի կամ ճանապարահի կահավորման։

 

Նման և նշված բոլոր դեպքերի համար Auroranews-ը ահազանգել և զգուշացրել է Երևանի քաղաքապետարան, սակայն մեր ոչ բոլոր զանգերն են արդյունավետ եղել, ինչպես նկատելի է քաղաքացիների շարունակ զանգերից՝ խնդիրներ կան, որոնք մնում են ինչպես անհասցե, այնպես էլ անպատասխան։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Քաղաքականություն