
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գործող դպրոցը, որն ավելի շուտ փլատակ է հիշեցնում, տարրական պատուհան անգամ չունի. ահազանգ

Մամուլ.аm լրատվակայքի փոխանցմամբ լրագրող Նատալի Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահազանգում են Սյունիքի մարզի Տորունիք գյուղի բնակիչները: Տորունիքը մերձսահմանային գյուղ է, գտնվում է Սյունիքի մարզում.
Ըստ 2011-ի վիճակագրական տվյալների, գյուղում բնակվում է 138 բնակիչ: Հիմա հարցս ձևակերպեմ այսպես. արդյոք ԿԳՄՍ նախարարը երբևիցե հրահանգե՞լ է տարածքային մարզպետին հետևել գյուղում դպրոցների կարգավիճակին:
Ինչպե՞ս կրթություն ստանա այդ գյուղի երեխան, երբ դպրոցը նման է փլատակների, ամպագորգոռ ներդրողներ բերելու ՀՀ` ստեղծված կառույցները քանդելու փոխարեն, միգուցե մտածեք սահմանամերձ և հետսահմանային գյուղերի դպրոցների և կրթության մասին, թե մեզ գրագետ հասարակություն պետք չէ` առավել ևս գյուղերում...
Ուրեմն Տորունիք գյուղի դպրոցում գոյություն չունի գրադարան, գոյություն չունի ջեռուցում, գոյություն չունի, տարրական պատուհան. ես չեմ հասկանում ինչո՞վ է զբաղված մարզպետը, թե Ձեզ հրահանգել են հայաթափել գյուղերը, ինչպե՞ս կարող է գյուղի բնակիչը մնալ այդ գյուղում, երբ իր երեխան չի կրթվում:
Եթե գրառումը արձագանք չստացավ և անհապաղ չլուծվեց գյուղի դպրոցի հարցը, մյուս շաբաթ գնալու եմ` ի լուր ողջ աշխարհի ցույց տամ, թե 21-րդ դարում ի՞նչ պայմաններում են կրթություն ստանում Տորոնիք գյուղի երեխաները:
Եվ վերջում, սովորույթի համաձայն, ոչ թե դա անելու եմ նրա համար, որ որևէ բարեգործ օգնի, այլ նրա համար, որ պարտավորված` կառավարությունն այս հարցին լուծում տա։ Բավական է սփյուռքից գումարներ ստանաք և ծախսեք անհասկանալի նպատակներով...
Խաբված Սփյուռքը մի օր կդադարեցնի, իր օգնությունը, իսկ գուցե՞ դուք այդ խնդիրն եք լուծում»: