Ղազինյանը` Փաշինյանի ուղղությամբ շիշ նետելու մասին
Ես հակված չեմ որևէ շիշ նետել որևէ մեկի ուղղությամբ, երկու անգամ շիշը եկավ իմ ուղղությամբ, մեկ անգամ գլխիս կպավ, մեկ անգամ՝ կրծքավանդակիս:
Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դիտարկմանը, թե ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Արթուր Ղազինյանը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շիշ է նետել:
«Ես շիշը նետել եմ հետ, այն նույն ուղղությամբ, որտեղից եկել է: Եթե պնդում եք, որ դա ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ ինքն է շպրտել շիշն իմ ուղղությամբ: Ես պնդում եմ՝ նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է ինձ վրա»,-ասաց Ղազինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ադրբեջան այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը Հայաստանում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Երևան և հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյ...
Փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայութ...
Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Նրա այցը Երևան կրո...