Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցության ոչ մի փաստաթուղթ չի ստացվել
Կուսակցություններն ու դաշինքները չեն շտապում հայտարարել Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության առաջադրումների ժամկետը մեկնարկել է սեպտեմբերի 2-ից, սակայն մինչ օրս տարածքային ընտրական հանձնաժողովը ոչ մի փաստաթուղթ չի ստացել: Գյումրիում ավագանու ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվելու:
Ավագանու ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին ձերբակալվել է: Այդ մ...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում՝ ուժեղ հսկողությամբ է արձակուրդն անցկացրել
«Կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված ե...
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանին բողոք է հայտնել դիվանագիտական խողովակներով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկց...