ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի 122 դպրոցի սկանդալային ձայնագրությունը Երևանի քաղաքապետարանն ուղարկել է Ոստիկանություն
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով երեկ` Երեւանի 122 դպրոցի վերաբերյալ հրապարակված ձայնագրությանը, գրել է.
«Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել է «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված (հղումը մեկնաբանությունում)՝ Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար կաշառք վերցնելու եւ այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ։
Նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը եւ առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար։
Հիշեցնենք, որ օրերս Երևանի 122 դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանը դիմել էր FIP.am-ին և հայտնել, որ նույն դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը իրենից կաշառք է վերցրել աշխատանքի ընդունելու համար, այժմ էլ պահանջում է աշխատավարձի մի մասը: Ուսուցչուհին ներկայացրել է ձայնագրություններ, որոնց բովանդակությունից ակնհայտ դարձավ նրա պատմածի իսկությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի արձագանքը, երբ բաց դասի ընթացքում աշակերտն ուղղեց նրա սխալը
Պուտինի մասնակցությամբ բաց դասի ընթացղքում դպրոցականը, պատմության մասին խոսելիս, ուղղեց նախագահի սխալը: Այս մասին հայտնո...
«Հայկը գերեվարման պահին վիրավոր չի եղել». Թշնամին մինչև օրս չի հաստատել, որ հայ ռազմագերուն պահում են Ադրբեջանում
Արցախի 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց հետո բազմաթիվ զինծառայողների, կամավորների ճակատագրեր շարունակում են անհայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ը մեկ մարտական հաշվարկ է ուղարկել Սև լճի հարակից տարածք` կրակի մեր կողմ անցնելը կանխելու համար
Այսօր տելեգրամյան ալիքներով տեղեկություն էր տարածվել, որ Սև լճի հարակից տարածքներում ադրբեջանցիները այրել են խոտածածկ տա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Բեկ փողոցում մեքենան գլխիվայր է ջրջվել
Auroranews-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ Դավիթ Բեկ փողոցում մեքենան գլխիվայր շուռ է եկել։ Մեզ փոխանցված տեսանյութու...