ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ը մեկ մարտական հաշվարկ է ուղարկել Սև լճի հարակից տարածք` կրակի մեր կողմ անցնելը կանխելու համար
Այսօր տելեգրամյան ալիքներով տեղեկություն էր տարածվել, որ Սև լճի հարակից տարածքներում ադրբեջանցիները այրել են խոտածածկ տարածքները, իսկ այժմ էլ չեն կարողանում մարել։ Կրակը անցել է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմ: Տարածվել է նաև տեսանյութ, որում երևում է, ինչպես են այրվում Սև լճի հարակից բարձունքներից մեկի խոտածածկ հատվածները։
Ինչպես արդեն նշել էինք` Auroranews-ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հերքել էին հրդեհի` հայկական կողմում տարածվելու մասին լուրերը: ԱԻՆ լրատվական բաժնից վերահաստատում են, որ կրակը չի մոտեցել հայկական դիրքերին։ ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հրդեհը ադրբեջանական հատվածում է։
Auroranews-ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հերքել էին այս տեղեկությունները։ Հավելեցին նաև, որ այդ կողմում հրդեհ կա, սակայն ադրբեջանական տարածքում։ «Հայկական տարածքում՝ Խոզնավարի ուղղությամբ, կրակը չի տարածվել: Այնտեղ ԱԻՆ-ից ուղարկվել է մարտական մեկ հաշվարկ` կրակի մեր կողմ անցնելը կանխելու համար»։
Ավելի վաղ Аuroranews-ը կապ էր հաստատել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ` տեղեկությունը ճշտելու նպատակով: Վերջի նշել էր, որ գտնվում է Քաջարանում և նման տեղեկության չի տիրապետում, իրեն նման բան չեն զեկուցել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինծառայողները իրենց վրանների մոտից դիտավորյալ հրդեհում են Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ գտնվող արոտավայրերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի 122 դպրոցի սկանդալային ձայնագրությունը Երևանի քաղաքապետարանն ուղարկել է Ոստիկանություն
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով երեկ` Երեւանի 122 դպրոցի վերաբերյալ հրապարակված ձա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի արձագանքը, երբ բաց դասի ընթացքում աշակերտն ուղղեց նրա սխալը
Պուտինի մասնակցությամբ բաց դասի ընթացղքում դպրոցականը, պատմության մասին խոսելիս, ուղղեց նախագահի սխալը: Այս մասին հայտնո...
«Հայկը գերեվարման պահին վիրավոր չի եղել». Թշնամին մինչև օրս չի հաստատել, որ հայ ռազմագերուն պահում են Ադրբեջանում
Արցախի 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց հետո բազմաթիվ զինծառայողների, կամավորների ճակատագրեր շարունակում են անհայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացուն բռնել են բենզասղոցով ծառեր հատելիս
Գուգարքի ոստիկանները բացահայտել են գողության դեպք, երբ քաղաքացին բռնվել է բենզասղոցով ծառեր հատելիս: Մանրամասները`...