ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղաչում ենք, մի բան արեք, ամեն ինչ կորցրել ենք. քաշաթաղցիները հանդիպեցին նախարար Քերոբյանին
Կառավարության շենքի մոտ պատերազմից հետո տեղահանված և իրենց բնակության վայրը կորցրած քաշաթաղցիները բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանք պահանջում են, որ համապատասխան գործողություններ իրականացվեն կառավարության կողմից՝ իրենց բնակության վայրով ապահովելու համար։ Ակցիա իրականացնող քաշաթաղցիներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մարդիկ խաբեությամբ են կորցրել իրենց բնակության վայրը՝ «հաղթում ենք», «հաղթել ենք» կոչերով ու 15 րոպեում տեղահանվել։
«Ուշքի եկեք, հերիք է։ Ասում եք՝ ոչ թավիշին, բայց այդ վերջը չենք տեսնում։ Միայն ձևն ենք տեսնում, բովանդակությունը չենք տեսնում, բավական է»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ այսօրվա կառավարությունից տեսնում են, որ գործում և քայլում է Ալիևի և Էրդողանի շահերով։ Նրա խոսքով՝ չլուծվեց և չեն էլ ցանկանում լուծել Արցախի հարցը։
«Ճիշտ է՝ բոլորս ենք հասկանում, որ, երբ մարդը տունը և ամեն ինչ թողնում է, հայտնվում է խիստ կարիքավոր կարգավիճակում, առաջին հերթին մտածում է իր օրվա հացի, երեխայի տաքության մասին, բայց մեզ համար ամենաառաջնային հարցն է։ Ոչ միայն խնդրում, այլև՝ պահանջում ենք՝ պահանջ դնել միջազգային ատյաններում՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հայը ոչինչ չունի տալու, Արցախ մենք չունենք տալու։
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցիների հետ եղբայր չենք եղել և չենք էլ լինի։ Նա պատմեց, որ ԽՍՀՄ տարիներին, երբ Արցախում եղել են թուրքեր, Ստեփանակերտի դպրոցներից մեկի տնօրենը թուրք էր, այդ ժամանակ երկրորդ դասարանի հայ երեխայի՝ հայ լինելու համար, տարել են գերեզմանոցներում ծեծել և գլխատել նրան։
«Դատավարություն է եղել, շատ կարճ ժամկետով ազատազրկման էին դատապարտել թուրքին։ Հայերը համախմբվել էին, նրան դատարանի դահլիճից գողացել և տարել էին, նույն ձևով սպանություն արել։ Սպանողն էլ՝ որպես հայ, չէր վախեցել և կանգնել էր դատարանի առջև։ Հայի տեսակ ունենք, որ չի խոնարհվելու, թող այսօրվա կառավարությունը, որ հոգով, թե ձևով, թե ինչ նպաստառու ճանապարհներով բռնել է թուրքի ձեռքը, թող մտավախություն ունենա դրանից։ Մենք ըստ օրենքի պահանջում ենք՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ շատ կարճ ժամանակում»,- նշեց նա։
Կառավարության նիստից հետո ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․






























