ԼՈՒՍԱՆԿԱՐ. Համայնքի միակ առաջին դասարանցին

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մերին Արմավիրի մարզի Արտամետ համայնքի միակ առաջին դասարանցին է: Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել եմ նրա դպրոց:

Աղջիկն ազգությամբ եզդի է: Ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ, ինքն էլ ամառվա ամիսներին ընտանիքի հետ բարձրանում է սար՝ անասուններին պահելու: Օրեր առաջ է սարից իջել, որպեսզի դպրոց գնա:

Նորակառույց դպրոցը նախատեսված է 92 աշակերտի համար, սակայն այսօր այս համայնքում սովորում է 39 աշակերտ: Նրանք նույնպես ունեն մեր ուշադրության ու ջերմության կարիքը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ»: