Հայտնի է՝ ՔՊ-ական որ պատգամավորն է հարվածել Գեղամ Նազարյանի աչքին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային ժողովում պատգամավորների ծեծի դեպքով հարուցված քրեական գործի ընթացքից:
Պարզվում է՝ իրավապահներն արդեն գիտեն, թե ով է հրավածել Գեղամ Նազարյանի աչքին. նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է, իսկ, ահա, Արթուր Ղազինյանին ծեծելու գործով գլխավոր դերում առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է եղել:
Իշխող ուժի պատգամավորների գործողությունների մասով մանրամասն տեղեկատվություն է փոխանցված իրավապահ մարմիններին:
Ըստ այդմ, Վահագն Ալեքսանյանը 1 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին եւ 2 անգամ ձեռքով՝ Գեղամ Նազարյանին, Վահե Ղալումյանն առնվազն 2 անգամ ձեռքով եւ առնվազն մեկ անգամ ծնկով հարվածել է Վահե Հակոբյանին, Նարեկ Գրիգորյանն առնվազն 1 անգամ ոտքով եւ առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Սարգսյանը 1 անգամ ձեռքով հարվածել է Վահե Հակոբյանին, առնվազն 3 անգամ ձեռքով՝ Գեղամ Մանուկյանին, Արթուր Հովհաննիսյանն առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Ցիրունյանն առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Կարեն Համբարձումյանը 1 անգամ ձեռքով եւ առնվազն 2 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին, Նարեկ Բաբայանն էլ առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին եւ առնվազն 1 անգամ ոտքով՝ Վահե Հակոբյանին»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթա...
«Փաշինյանը հրեշավոր պայմանավորվածության է եկել». Հայկ Մամիջանյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերություննե...
Ո՞ր երկիրն է տվել կես միլիոն ֆունտ ստերլինգ ՝ ԼՂ-ն ականազերծելու համար
Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին...