Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում
Մոնթե Մելքոնյան վարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման արարողությունը: Թիմային հաշվարկում հաղթել է Հայաստանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երրորդը Բելառուսն է, գրում է «Արմենպրես»-ը։
Ըստ աղբյուրի՝ «Խաղաղության մարտիկ» անհատական կատեգորիայում հաղթող է ճանաչվել ՀՀ Զինված ուժերը ներկայացնող ավագ լեյտենանտ Հայկ Ավագյանը:
Մրցույթի փակման արարողությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, այլ բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀԱՊԿ երկրներից և մասնակից երկրների պատվիրակությունները։
«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 22-ին: Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության զինված ուժերի ներկայացուցիչները: Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Քչերը գիտեն, որ Մակունցը Նյու Յորք քաղաքում մտել է հայկական եկեղեցի ու արժանացել է համայնքի «ջերմագույն» ընդունելության․ Գևորգ Գրիգորյան
Բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քչերը գիտեն, որ Լիլիթ Մակունցը Ն...
«Շուշիում երեք-չորս հայ պաշտոնյաների առանձնատներից բացի, ոչ մի բան չի կառուցվել». Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Շուշիում հինգաստղանի հյուրանոց կկառուցվի այն նույն տեղում, որտեղ անավարտ...