Հայ-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ կլինեն. Փաշինյանը Վրաստան է մեկնում. «Ժողովուրդ»
«Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ։ «Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդրումը հունիսի 12-ին մեր 15 գերիների վերադարձը կազմակերպելու գործում», – նշել էր Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն այցի մասով նշեց. «Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության շատ լուրջ հեռանկարներ են բացվում: Ոչ պակաս հետաքրքիր է թվում Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային հաղորդակցության բացման հեռանկարը»:
Նշենք, որ կառավարության ծրագրում, որն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից, հստակ հիշատակում կա հայ-վրացական հարաբերությունների մասով: Նշվում է, որ ՀՀ-ն կշարունակի ապահովել առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, իսկ Թբիլիսիի հետ հաղորդակցական կապերի բարելավումը ռազմավարական նշանակություն ունի։
Հայաստանը մտադիր է նաև խորացնել կապերը քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, մշակութային, մարդասիրական և զբոսաշրջային ոլորտներում, և դա կենսական կարևոր նշանակություն ունի երկու երկրների համար»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթա...
«Փաշինյանը հրեշավոր պայմանավորվածության է եկել». Հայկ Մամիջանյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերություննե...
«Համարժեք պատասխան տալ սադրանքներին». Զաքիր Հասանովի կարգադրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է «համարժեք պատասխան տալ սադրանքներին»՝ Հայաստանի հետ սահմանին...