Բաքվի և Մոսկվայի միջև կան սուր հակասություններ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Դատելով նաև ռուսաստանյան քաղաքական դաշտի արձագանքներից՝ Բաքվի և Մոսկվայի միջև կան սուր հակասություններ՝ հատկապես կապված ռուսաստանցի խաղաղապահների մանդատի հետ։
Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներով քանիցս հնչեցվել են գրեթե անթաքույց սպառնալիքներ առ այն, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում իբր չունի որևէ իրավական կարգավիճակ, ուստի Ադրբեջանը դրա հետ կարող է վարվել այնպես, ինչպես կամենա։
Բոլորվին այլ հարց է, որ աշխարհում ռազմական ներուժի առումով կան ընդամենը մատների վրա հաշված պետություններ, որոնց հետ անհնար է «վարվել այնպես, ինչպես կամենաս», և դրանցից մեկը, որքան էլ Ադրբեջանում փորձեն իբր չնկատել, Ռուսաստանն է։
Այս համատեքստում Հայաստանի վրա Բաքվի բռնապետի ճնշման պարբերական փորձերն ակնհայտորեն ուղղված են նաև Մոսկվայի դեմ, որի ռազմական ներկայության նկատելի աճը Հարավային Կովկասում ուղղակիորեն հակասում է Անկարայի շահերին, որն էլ փորձում է այս ուղղությամբ աշխատել իր գործակատար Ադրբեջանի միջոցով»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթա...
«Փաշինյանը հրեշավոր պայմանավորվածության է եկել». Հայկ Մամիջանյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերություննե...
«Համարժեք պատասխան տալ սադրանքներին». Զաքիր Հասանովի կարգադրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է «համարժեք պատասխան տալ սադրանքներին»՝ Հայաստանի հետ սահմանին...