Ամերիկացի վերջին զինծառայողը լքեց Աֆղանստանը
ԱՄՆ-ն ավարտեց Աֆղանստանից կատարվող տարհանման գործողությունը։ Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Քենեթ ՄըքՔենզին:
Աֆղանստանը լքած ԱՄՆ-ի վերջին ռազմական ինքնաթիռի մեջ են եղել Քաբուլում ամերիկյան զորքերի հրամանատար Քրիս Դոնահյուն և Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ռոսս Վիլսոնը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինվորականներին՝ 17 օրում ավելի քան 120 հազար մարդու տարհանման աննախադեպ գործողությունն իրականացնելու համար:
Հիշեցնենք՝ «Թալիբան»-ը զգուշացրել էր, որ օտարերկրյա զինվորականների և դիվանագետների դուրսբերումն Աֆղանստանից պետք է ավարտվի մինչև օգոստոսի 31-ը:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
«Շուշիում երեք-չորս հայ պաշտոնյաների առանձնատներից բացի, ոչ մի բան չի կառուցվել». Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Շուշիում հինգաստղանի հյուրանոց կկառուցվի այն նույն տեղում, որտեղ անավարտ...
Արմեն Չարչյանին տեղափոխել են հիվանդանոց
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը առողջական վատ վիճակով պայմանավորված տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին Auro...