Մենք անպայման Ռուսաստանից ձեռք կբերենք С-400-ների երկրորդ խմբաքանակը. Էրդողան
Անկարան չի կասկածում, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրների 2-րդ խմբաքանակի ձեռքբերումը տեղի կունենա: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնելէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ռուսաստանից С-400-ների երկրորդ փաթեթը գնելու վերաբերյալ մենք որևէ կասկած չունենք: Մենք Ռուսաստանի հետ շատ քայլեր ենք ձեռնարկում պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Հրդեհների մարման ժամանակ մենք ռուսական ինքնաթիռներ ենք կիրառել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ մենք քննարկել ենք այդ թեման»,- ասել է Էրդողանը:
Ռուսաստանն ու Թուրքիան զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագիր են կնքել 2017 թվականին: Մատակարարումն իրականացվել է 2019 թվականին: Անկարան այժմ մտադիր է С-400 համալիրների ևս մեկ խմբաքանակ ձեռք բերել Մոսկվայից: Այս մասին ավելի վաղ հայտնել էր երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթա...
«Համարժեք պատասխան տալ սադրանքներին». Զաքիր Հասանովի կարգադրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է «համարժեք պատասխան տալ սադրանքներին»՝ Հայաստանի հետ սահմանին...
Իմ տպավորությամբ Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Իմ տպավորության Հայաստանի պաշտպանո...