ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատերազմից հետո ասում էին՝ իշխանություններին մեղադրի՛ր, կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ»․ Արծրուն Հովհաննիսյան
«Պատերազմից հետո շատ ուղիղ կանգնում, ճակատիս ասում էին՝ հելի՛ր, իշխանություններին մեղադրի՛ր, կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ։ Հայտարարի՛ր, որ իշխանությունները ծախել են էս հողերը ու ասա, որ պատերազմն ի սկզբանե տանուլ տված է եղել, ու դու ոչ մի բանի մասին պրոբլեմ չունես։ Մենք քո կյանքի մասին կհոգանք, քեզ էլ կապահովագրենք ամեն ինչից»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցին, թե ով է ասել, Հովհաննիսյանը պատասխանեց՝ կարևոր չի։