ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սանոսյանը՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին
Քիչ առաջ մարզպետներն ու տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը մտան Նիկոլ Փաշինյանի մոտ` քննարկման:
Hraparak.am-ը հետաքրքրվեց` Գորիս-Կապան ճանապարհահատվածի հարցո՞վ են հանդիպում, սակայն Սանոսյանը հստակ պատասխան չտվեց:
Հարցրինք նաև` ինքը Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը, որը փակել են ադրբեջանցիները, ադրբեջանական տարա՞ծք է համարում:
Սանոսյանն ասաց, որ հայտնի իրողություն է, որ այդ ճանապարհը մերն է, բայց այդ ճանապարհի որոշ հատվածներ վիճարկելի են: