Իշխանությունը հրահանգ ունի 4 հոգու նկատմամբ անհանդուրժող լինելու. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ իշխանության վերնախավի կողմից հրահանգ կա խորհրդարանում կոնկրետ 4 անձի նկատմամբ անհանդուրժող լինել. նրանք են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու պատգամավոր Վահե Հակոբյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը:
ՔՊ-ականները Վահե Հակոբյանին մեղադրում են Սյունիքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, Իշխան Սաղաթելյանին՝ Երևանում իշխանության դեմ բողոքներ կազմակերպելու համար: Հատկապես երբ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե խորհրդարան են գալու իշխանությանը օր ու արև չտալու համար, չեն մոռանում: Սեյրան Օհանյանին «չեն ներում», որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությանը «թողեց» ու գնաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքը, իսկ Աննա Մկրտչյանի աններելի քայլը Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ» ասելն է:
Հիմա իշխանությունը նպատակ ունի խորհրդարանում օր ու արև չտալ այս անձանց, թիրախավորել նրանց, ու երեկվա ծեծկռտուքին հիմնականում նրանց վրա էին ՔՊ-ականները հարձակվում (Աննա Մկրտչյանին՝ ոչ): Այս ամենը իշխանական խմբակցությունը խորհրդարանում շարունակելու է դեռ երկար»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...
Չե՞ք նկատել, որ այլեւս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկիացիայի եւ դելիմիտացիայի մասին. Փաշինյան
Ի սկզբանե նաեւ դահլիճում ներկա որոշ ուժերի միջոցով փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե դեմարկացիան ու դելիմիտացիան...