ԶՈՒ-ն ոչ արդյունավետ բանակցությունների պայմաններում Արցախում մարտեր վարելու խնդիր ունի՞. Աբրահամյան
Կառավարության ծրագրում որևէ կերպ արտահայտված չէ անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, թե ինչ խնդիր է դրված զինված ուժերի առաջ։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Թվում է, թե բոլորի համար պետք է պարզ լինի, թե ինչ խնդիր է դրված, բայց պարզ չէ։ Զինված ուժերը որևէ պայմաններում ապահովելու՞ են Արցախի անվտանգությունը, թե՞ ոչ։ ԶՈՒ-ն ոչ արդյունավետ բանակցությունների պայմաններում Արցախում մարտեր վարելու խնդիր ունի՞։
Միայն ԶՈՒ-ի առջև դրված հստակ խնդիրներից են կախված, թե իրականում ձեր բերած ծրագիրը գոնե անվտանգության բլոկում իրենից արժեք ներկայացնում է, թե ոչ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ մեծ թվով խնդիրների որևէ պատասխան չի տեսնում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...
Ալիևի նոր մեղադրանքները Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ եթե ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին Հայաստանի ն...