Օգոստոսի 24-ը դառնալու է ԱԺ պատմության ամենաամոթալի էջերից մեկը. հայտարարություն
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները խստորեն դատապարտում են այսօր խորհրդարանում տեղի ունեցածն ու այն բնորոշում որպես «խայտառակ բռնություն պատգամավորների նկատմամբ»:
«Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրենսդիր մարմնում, Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ, տեղի ունեցավ հանցագործություն ժողովրդավարական և խորհրդարանական արժեքների նկատմամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր խմբակցությունները շեշտում են՝ Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր։ Ըստ նրանց՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Նրանց բնորոշմամբ՝ այսօր կատարվածը հանցագործություն է։ Վստահեցնում են՝ հետևողական են լինելու հանցագործություն կատարած անձանց ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...
Ալիևի նոր մեղադրանքները Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ եթե ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին Հայաստանի ն...