
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ԱԺ դահլիճից Աննա Մկրտչյանին դուրս հրավիրելիս վնասվել է վերջինիս ոտքը․ Թովմասյանը լուսանկար է հրապարակել

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լուսանկար է հրապարակել և կից գրել․
«ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի ոտքը ասպատակություններից հետո: Խիստ դատապարտելի է կնոջ նկատմամբ նման վերաբերմունքը: Շատ բան չասեմ»։
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք՝ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ ժամանակին ասել է, թե Ադրբեջանի ղեկավարության և ներքաղաքական կյանքի մասին այնպիսի մանրամասներ, որոնք բացահայտելու դեպքում կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: Ասաց նաև, որ Փաշինյանն իր հետ խորհրդարան է բերել անվտանգության աշխատակիցներ:
Նրան ընդհատելով՝ իշխող խմբակցության պատգամավորները տեղերից աղմկեցին, որից հետո Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց Հրաչյա Հակոբյանին, իսկ Աննա Մկրտչյանին մինչև նիստի ավարտը հեռացրեց դահլիճից: Նա անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ՝ Աննա Մկրտչյանին հեռացնելու համար, որից հետո 20 րոպե ընդմիջում հայտարարվեց: