«Խաղաղություն» բառի կրկնությամբ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան չի բացվելու. Ոսկանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը» հրապուրիչ է հնչում, և որևէ խելամիտ մարդ չի կարող չցանկանալ նման դարաշրջան, բայց հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները, այն ոչ այլ ինչ է, քան մերձավորարևելյան և հարավկովկասյան իրականությունից, մեղմ ասած, հեռու գեղեցիկ բառակույտ։
Արևելյան ասույթը պնդում է՝ «հալվա, հալվա ասելով, բերանը չի քաղցրանա», նույնը նաև՝ «խաղաղություն» բառի կրկնությամբ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան չի բացվելու։
Գրեթե վստահ եմ, որ թշնամական կողմից սրան կա՛մ դրական արձագանք չի լինելու, կա՛մ հնչելու են հերթական լկտի հոխորտանքն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին»։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...
Ալիևի նոր մեղադրանքները Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ եթե ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին Հայաստանի ն...