Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ազգությամբ հայ սրտաբան-վիրաբույժին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սույն թվականի օգոստոսի 16-ի հրամանով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, նշանավոր սրտաբան-վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ներդրման համար:
Բագրատ Ալեքյանը համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ է: Նա Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է Էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով: Նա Ռուսատանի առողջապահական համակարգում բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում։ 1992 թվականից զբաղեցրել է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականից՝ ՌԴ սրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահի պաշտոնը: Բագրատ Ալեքյանը ՌԴ առողջապահության նախարարության և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահն է, 2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահը, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավարը։
Բագրատ Ալեքյանն ավելի քան 700 գիտական աշխատության՝ այդ թվում 11 մենագրության և գրքի հեղինակ է: Նրա աշխատությունները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին։ Իր գիտական մշակումների և դրանք կիրառության մեջ դնելու համար Բագրատ Ալեքյանը 2015թվականին արժանացել է ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակի:
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով։
ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհավորում են մեծանուն գիտնականին և բժշկին, մաղթում նորանոր գիտական հաջողություններ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել թիրախավորելով խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ՄԻՊ
Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամ...
ՊՆ-ն հերքում է երկու հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի զինծառայողի վրա հարձակման մասին լուրերը
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի...
ՊՆ-ն մեկնաբանում է Տավուշի հատվածում սահմանային միջադեպի մասին լուրը
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մ...
ՌԴ սահմանապահները Սյունիքում շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանցի զինծառայողներին․ Հրապարակ
Մեր տեղեկություններով, Սյունիքի միջպետական ճանապարհը փակած ադրբեջանական զինուժը՝ մոտ 75 անձից կազմված, հայտնվել է ռուսակ...