
Փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանում

Օգոստոսի 23-ի առավոտյան հրաձգություն Է տեղի ունեցել անվտանգության աֆղան աշխատակիցների և անհայտ անձանց միջև, մեկ աֆղան ուժային զոհվել Է: Այդ մասն Twitter-ի իր Էջում հայտնել Է Բունդեսվերը:
«Այսօր առավոտյան փոխհրաձգություն Է տեղի ունեցել անվտանգության աֆղանական ուժերի և անհայտ անձանց միջև Քաբուլի օդանավակայանի հյուսիսային մուտքի մոտ: Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցը զոհվել Է, ևս երեքը վիրավորվել են», -ասված Է Գերմանիայի զինված ուժերի հաղորդագրության մեջ:
Ճշտվում Է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաև գերմանացի և ամերիկացի զինծառայողները, նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: