Հասարակություն
ԳՇ-ն՝ Սև լճում տիրող իրավիճակի մասին
Հայաստանյան համացանցային որոշ լրատվամիջոցներ, հղում անելով տելեգրամյան ալիքների, լուրեր են տարածում այն մասին, որ հակառակորդը Սև լճի ուղղությամբ փորձել է առաջանալ, իրավիճակը բավական լարված է։ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հերքում է շրջանառվող տեղեկությունը։
«Այդ բոլոր լուրերն ադրբեջանական ալիքներն են տարածում՝ փորձելով խուճապ առաջացնել հանրության շրջանում»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Ասատրյանը։ Հիշեցնենք, որ երեք ամսից ավելի է, ինչ ադրբեջանական Զինված ուժերը Սև լճի հատվածում խախտել են Հայաստանի սահմանը, այս պահին էլ շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում և պարբերաբար նաև առաջխաղացման փորձեր են ձեռնարկում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել թիրախավորելով խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ՄԻՊ
ՊՆ-ն հերքում է երկու հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի զինծառայողի վրա հարձակման մասին լուրերը
ՊՆ-ն մեկնաբանում է Տավուշի հատվածում սահմանային միջադեպի մասին լուրը
ՌԴ սահմանապահները Սյունիքում շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանցի զինծառայողներին․ Հրապարակ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0