Էրդողանը նստած է Աֆղանստանի դաշտային հրամանատարի ոտքերի մոտ․ Թուրքիան ձգտում է դեպի Աֆղանստան․ Արման Աբովյան

Մենք արդեն գրել ենք, որ Թուրքիան Պակիստանի հետ միասին փաստացի կդառնա թալիբների հիմնական «տանիքը» միջազգային դիվանագիտական և տնտեսական ճակատներում: Այս մասին գրառում է կատարել ԲՀԿ խմբակցությն նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

 

«Անկասկած, թուրքերն ավելի բարենպաստ դիրքերում են, քան պակիստանցիները (Պակիստանն ավելի բացասական կերպար ունի, քան Թուրքիան), ինչը հասկանում են և՛ թալիբները, և՛ թուրքերը:

Թուրքիայի Աֆղանստանում խարսխվելը թուրքերին տալիս է տարածաշրջանային գործընթացների վրա ազդելու հսկայական հնարավորություններ, ինչը, միանշանակ, տեղավորվում է պանթուրանական հայեցակարգի մեջ, որը հանդիսանում է թուրքական արտաքին քաղաքականության հիմքերը:

Այժմ ես չեմ խոսի թուրքերի համար տնտեսական օգուտների մասին `սկսած թմրանյութերի ապօրինի շրջանառությունից և վերջացրած աֆղանական օգտակար հանածոների արդյունահանման և արտահանման կոնցեսիաներով:

Ավելի կարևոր է հետևյալը․

1․ Թուրքերը թալիբների միջոցով շանտաժի կենթարկեն Կենտրոնական Ասիայի երկրներին և անուղղակիորեն Ռուսաստանին, որն իրականում Ռուսաստանի վրա ճնշման շատ ազդիչ գործիք է:

2․ Թուրքերն անպայման կօգտագործեն իրենց ազդեցությունը Աֆղանստանում ՝ անկայունություն առաջացնելու Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան շրջանում, որտեղ արմատական իսլամի շատ լուրջ կենտրոններ կան:

3․ Թուրքերը իրենց տրամադրության տակ ստանում են համաշխարհային իսլամական հեղափոխության գաղափարով բազմահազար կրոնական մոլեռանդների բանակ:

4․ Թուրքիան, սիրիական գործի հետ մեկտեղ, կունենա ևս մեկ հիանալի գործիք եվրոպացիների հետ շանտաժի/առևտրի գնալու համար, քանի որ հենց թուրքերն են վերահսկելու աֆղան փախստականների միլիոնավոր հոսքերը: Իսկ հիմա կռահեք, թե ո՞ւր են շտապելու աֆղանցիները առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, եթե նրանց առջև լոգիստիկ պատնեշ չդրվի:

Շարունակելի...

 

1993 թվականի լուսանկարում երիտասարդ Ռեջեփ Էրդողանը նստած է Աֆղանստանի դաշտային հրամանատար Գյուլբեդդին Հեքմաթյարի ոտքերի մոտ»,- գրել է Աբովյանը:

Քաղաքականություն