ԱԺ-ն չի կարող քննել Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցը․ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանել է
ԱԺ-ն չի կարող քննել Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցը, քանի դատախազությունից համապատասխան դիմում չի ստացել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր բավարարել է դատախազության բողոքը ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել։ Ընդ որում՝ առանց պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ գործը գտնվում է դատական տիրույթում, ուստի պատգամավորի անձեռնմխելիության հարցը խորհրդարանում քննարկելու որոշում պետք է կայացնի դատախազությունը.
«Օրենքի տեսանկյունից՝ իրավապահ համակարգը և դատական համակարգը գործում են, եթե ԱԺ-ում անձեռնմխելիությունը քննարկելու խնդիր լիներ, ապա օրենքով սահմանված կարգով անձեռնմխելիությունը կքննարկվեր, բայց քանի որ քրեական գործը հարուցվել է մինչ նրա պատգամավոր դառնալը, ապա կարծում եմ, իրավունքի տեսանկյունից խնդիր չկա՝ ԱԺ-ում անձեռնմխելիության հարց քննարկելու: Գործը գտնվում է իրավապահների և դատական համակարգի դաշտում, եթե դատական իշխանությունը կգտնի, որ օրենքով սահմանված կարգով կա անձեռնմխելիություն քննարկելու հարց, ապա մենք պրն.Չարչյանի անձեռնմխելիության հարցը կքննարկենք ԱԺ-ում:
ԱԺ-ն չի կարող որոշում կայացնել՝ քննի, թե՝ չքննի այդ հարցը, քանի դատախազությունից համապատասխան դիմում չենք ստացել»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ ամբիոնից Փաշինյանը պատերազմի հետևանքով զոհերի և անհետ կորածների թվեր հնչեցրեց
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհ...
Թուրքիան աջակցում է Ուկրաինային․ մենք երբեք չենք ճանաչել և մտադիր չենք ճանաչել Ղրիմի բռնակցումը. Չավուշօղլու
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի սահմանների ամբողջականությունը, երբեք չի ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Այս մասին, Anadolu-ի հա...
Զասը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքի և կառույցի արդյունավետության մասին
Հայաստանը միշտ ակտիվ դիրք է զբաղեցրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՝ ցույց տալով այն ամրապնդել...
Կառավարությունը փոփոխություն է կատարել իր ընդունած ծրագրում. ի՞նչ փոփոխություն է արվել
ՀՀ կառավարությունն իր գործունեության ծրագիրը հաստատելուց հետո փոփոխություն է արել դրանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կ...