
ԱՄՆ նախաձեռնությամբ առևտրային ավիաընկերությունների 18 ինքնաթիռ Աֆղանստանից տարհանում է իրականացնելու

ԱՄՆ-ի իշխանությունները ներկա պահին գործի են դրել ամերիկյան վեց առեւտրային ավիաընկերությունների 18 ինքնաթիռներ՝ Աֆղանստանից տարհանում իրականացնելու համար: Այս մասին Պենտագոնում հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գեներալ Հենկ Թեյլորը, որը, մասնավորապես, պատասխանատու է Աֆղանստանի մայրաքաղաքից մարդկանց տարհանման ժամանակ ԱՄՆ-ի լոգիստիկայի հետ կապված հարցերի համար։
Թեյլորը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը որոշում էր կայացրել քաղաքացիական ավիացիան գործի դնել Աֆղանստանից մարդկանց դուրս բերելու համար: «Այս պահին դա «...» ներառում է վեց առեւտրային ավիաընկերությունների 18 Ինքնաթիռներ», - ասել է ամերիկացի գեներալը: Ընդ որում, նա ընդգծել է, որ Քաբուլի օդանավակայանից տարհանման հարցում առաջնահերթությունը նախկինի պես տրվում է ռազմական ինքնաթիռներին:
Պենտագոնի ներկայացուցիչը նաեւ հստակեցրել է, որ հուլիսի վերջից ԱՄՆ-ն Աֆղանստանից տարհանել է շուրջ 42 հազար մարդու: Վերջին օրվա ընթացքում Քաբուլից դուրս է բերվել մոտ 16 հազար մարդ։