Ադրբեջանում կրկին անտառային հրդեհ է բռնկվել. կրակի մարման աշխատանքներին ուղղաթիռ է ներգրավվել
Ադրբեջանում անտառային հրդեհներ են բռնկվել Լերիկի շրջանի Սորու գյուղի մոտակայքում: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, երկրի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները շարունակում են կրակի մարման աշխատանքները:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Պետական հակահրդեհային ծառայության մեկ ուղղաթիռ, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության զորքերը, Հարավային տարածաշրջանային կենտրոնի համապատասխան ուժերը, Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության անտառատնտեսության կենտրոնի աշխատակիցները, ավիացիոն ջոկատը:
Կրակի կլանման տարածքում այրվում է չոր խոտը, չորացած կոճղերը և թփուտները: Կրակի մարման աշխատանքները բարդանում են քամու և տարածքի բարդ ռելիեֆի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանման վերաբերյալ` մարզպետարանը հայտարարություն է տարածել
Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականութ...
Զինծառայող է կորել. ՊՆ-ի հայտարարությունը
Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վե...
Այս ճանապարհահատվածը փակ կլինի մինչև օգոստոսի 29-ը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։Օգոստոսի 16-ից 29-ը Վանաձոր-Ալա...
ՔԱՐՏԵԶ. Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է ՄԻՊ-ի ուղղությամբ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզ...