ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞ նչ է կատարվում Դենդրոպարկում. տնօրենն ազատվել է պաշտոնից, իսկ ԺՊ է նշանակվել, տառերի կեսը ճանաչող, տեսուչ Վարդանը

Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրենը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ պաշտոնից ազատել են Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզարշավ անելու համար։ Մեխակ Սայադյանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ընտանիքի բարեկամն է և որ ինքը Փաշինյանի հոր հետ խնջույքների է մասնակցել:

Նրա խոսքով՝ Շրջակա միջավայրի նախարար դառնալուց հետո, Ռոմանոս Պետրոսյանը պահանջել է հրաժարական տալ, չի համաձայնել։

Սայադյանը նաև նշում է, որ իրեն մեղադրում են Ռ․ Քոչարյանի օգտին քարոզարշավ անելու համար.

«Ասացին՝ դու Քոչարյանի համար քարոզ ես արել։ Ոչ մեկի համար էլ քարոզ չեմ արել․ բոլորով հետաքրքրվել եմ։ Դա իմ իրավունքն ա»,- ասել է նա։
 

Նշենք, որ Սայադյանի փոխարեն Իջևանի դենդրոպարկի տնօրենի ԺՊ է նշանակվել տեսուչ Վարդան Խաչինյանը, ում մայրը տիկին Կատյան` Livenews-ի հետ զրույցում պատմել է, որ որդին նյարդային խնդիրներ ունի։ 

Auroranews-ը կապ է հաստատել Շրջակա միջավայրի նախարարության հետ պարզելու իրականում ինչ է կատարվում Իջեւանի դենդրոպարկում: Նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանն ասել է, որ նախկին տնօրենի ազատումը օրենքի համապատասխան է, իրավաչափ ազատում է, քանի որ Իջեւանի դենդրոպարկում հայտնաբերվել են առերեւույթ չարաշահումներ, նյութական պատասխանատվության ոչ պատշաճ իրականացումներ: Հարցին, թե առողջական խնդիրներով ունեցող մարդը արդյոք կկարողանա լինել անգամ ԺՊ, Անի Հակոբյանն ասել է, որ հնարավոր է ընդամենը մեկ շաբաթ կամ դրանից էլ քիչ ժամկետով պաշտոնավարի: Եթե նշանակավել է տեսուչ, ուրեմն էնպիսի առողջական խնդիրներ չի ունեցել, որոնք կխանգարեն աշխատելուն: Հակառակ կողմը հնարավոր է հայտարարությունները հնչեցրել է էմոցիոնալ դաշտի շրջանակներում: Իջեւանի դեդրոպարկն ունի ընդամենը տնօրեն, տեսուչ եւ պահակ, իսկ այս պահին քանի որ տնօրենին ազատել են, պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է տեսուչի վրա: Առաջիկայում Իջեւանի դենդրոպարկում նոր տնօերն կնաշանակվի, Ավրորանյուզին ասաց Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Անի Հակոբյանը:
 

Հիշեցնեմ, որ ավելի վաղ Մեխակ Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
Այդ այգին հիմնել էր իր հայրը և նրա գործը շարունակել Մեխակ Սայադյանը։ 
Ժողովուրդ, հայեր, իջևանցիներ։ Էս մարդը ուղիղ մեկ տարի է, հետապնդում և հալածում է ինձ և ընտանիքիս։ Այսօր ոնց որ սիրտս զգար, մտա ուղիղ եթեր, նոր գնացի Ջրվեժ, որտեղ իբր թե պարկերի ու արգելոցների կենտրոնն է։ Երեկ, դու մի ասի հրաման են տվել ու ինձ ազատել Դենդրոպարկի տնօրենի «պաշտոնից»... Շատ օպերատիվ էլ վերջնահաշվարկ փոխանցեցին քարտիս, երբ ճանապարհին հասնում էի Երևան։ 

Ամենազավեշտալին էլ այն է, որ Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ֊ի տնօրենի՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ֊պարտականությունները ժամանակավոր պաշտոնակատար Ա.Հակոբյանը (սրանից առաջ Պռոշյանի գինու, կոնյակի գործարանի առաքիչ) իմ փոխարեն նշանակել է իմ պահակ (տեսուչ) Վարդան Խաչինյանին։ 

Վարդանը ինձ և գործին նվիրված տղա է։ Ի պատիվ Վարդանի ասեմ, որ նա վրդովվեց, չէր ուզում, նույնիսկ պատրաստ էր դիմում գրել և ազատվել աշխատանքից (հազիվ տառերի կեսն է ճանաչում, մի կերպ գրում է անուն ազգանունը), բայց ես հասկացրի, որ ստորագրի ընդունման֊հանձնման ակտը։ 

Նույնը հասկացրի Գագիկ Սարգսյանին։ Պատկերացրեք, գիտական (որը վաղուց գիտական չէ, և այստեղ նշանակվում է, ով պատահի) հիմնարկում Հայաստանի ԱՄԵՆԱՇԱՏ ծառեր և թփեր ճանաչող, դրանց հետ աշխատող անտառագետ ինժեներին՝ ով գիտական հոդվածների և գրքի հեղինակ է, փոխարինում են անգրագետ մարդով։ Այսինքն БЕСПРЕДЕЛ֊ը կարելի է... 

Ո՜նց եք զղջալու, ո՜նց եք զղջալու, Ռոմանոս Պետրոսյան, Արա Հակոբյան և մնացածդ։ Դուք պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ եք անում...»։ 

 

Քաղաքականություն