Հասարակություն

Նախարարները, փոխնախարարները պաշտոնի նշանակումից առաջ պիտի զինծառայություն անցնեն. Բաղդասարյան

Նախարարները, փոխնախարարները պաշտոնի նշանակումից առաջ պիտի զինծառայություն անցնեն. Բաղդասարյան

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրենք պետք է ընդունեն, որ նախարարները, փոխնախարարները, զանազան տեսչությունների, ծառայությունների, վարչությունների պետերը պաշտոնի նշանակվելուց առաջ երեք ամսով զինվորական ծառայություն անցնեն, մեկ ամիս վերապատրաստվելուց հետո մարտական հեթապահություն պիտի իրականացնեն:

Իմքայլականները օրինակ պետք է ծառայեն մնացած բոլորիս: Թե նրանցից ով է փողով ազատվել բանակից, իրենց շրջապատն էլ, իրավապահներն էլ լավ գիտեն: Ու նրանց պետք է տանեն հենց չկահավորված դիրքերում հերթապահություն անցկացնեն, որպեսզի իրենց կապերը օգտագործելով արագ կահավորեն դրանք, գիշերային տեանելիության սարքերով ապահովեն, բունկերներ կառուցել տան: Օրինակ՝ Արարատ Միրզոյանը բանակում չի ծառայել, ուղարկեիք մի երեք ամիս դիրքերում մնար, որ գոնե դիվանագիտության գինը հասկանար»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից