Հասարակություն

Վահան Քերոբյանը մանրամասնեց՝ ինչու են պաշտոնից ազատվել երկու փոխնախարարները

Վահան Քերոբյանը մանրամասնեց՝ ինչու են պաշտոնից ազատվել երկու փոխնախարարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ պարզաբանեց, թե ինչու են աշխատանքից ազատվել էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարարներ Աննա Հակոբյանը և Ավագ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով Աննա Հակոբյանի դեպքում խնդիրն անձնական է.

«Երեխայի բուժման նպատակով ստիպված եղավ դուրս գալ։ Նրա փոխարեն արդեն նշանակվել է Ռաֆայել Գևորգյանը, որը 10 տարվա խորհրդատվական աշխատանքի փորձ ունի և վերջին 6 տարվա ընթացքում աշխատել է «Deloitte» առաջնակարգ խորհրդատվական ընկերության Լյուքսեմբուրգի գրասենյակում, և բարձրակարգ մասնագետ է։ Մոտ ապագայում կհամալրենք բոլոր թափուր պաշտոնները ու կստեղծենք այն թիմը, որը պետք է իրագործի այս հավակնոտ կառավարության ծրագրի մեր մասը»,-նշեց Վահան Քերոբյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից