Թշնամին Սերսում վարկով գնված 80 անասուն է գողացել Արցախից տեղահանվածներից

Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմանում ադրբեջանցիները գողացել են Վայոց Ձորի Սերս գյուղի բնակիչներ Անդրանիկ Ավագյանի և Մհեր Հովսեփյանի անասունները։

Անդրանիկ Ավագյանը 24news-ի հետ զրույցում պատմել է, որ ինքն ու իր համագյուղացին անասուններին արոտավայր էին տարել, որը գտնվում է դիրքերից մոտ 400 մետր հեռավորության վրա, կենդանիները շեղվել էին ճանապահից, ադրբեջաջանցիներն էլ, օգտվելով առիթից, 110 անասուններից 80-ին տարել են իրենց տարածք։

«Մենք Արցախից տեղահանված ենք։ Եկել ենք Սերս գյուղում բնակվելու։ Գարնանը վարկ էինք վերցրել ու անասուններ գնել։ Ես 3 մլն վարկ վերցրի, համագյուղացիս՝ 5 մլն»,-ասել է Անդրանիկ Ավագյանը։

Նա նաև նշել է, որ տեղի ունեցածի մասին հայտնել է համայնքի ղեկավարին, մարզպետին․ բանակային կորպուսի հրամանատարին, սակայն հայտնի չէ՝ ինչ աշխատանքներ են իրականացվում աննասուններին վերադարձնելու համար։