Հասարակություն
Քիչ առաջ նորից երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 13:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 09:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ 3 զինծառայողների սպանությունից. ձերբակալվել է նրանց համածառայակիցը. ՔԿ
ՊՆ հրամաններով աշխատանքից ազատվել են Գորիսի N զորամասի հրամանատարն ու Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետը
ՊՆ-ի հայտարարությունը. հակառակորդը ունի առնվազն մեկ զոհ. ի՞ նչ է կատարվել այսօր գիշերը
Այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Կութ գյուղի վրա. բնակիչները փորձում են պատսպարվել. ՄԻՊ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0