Հասարակություն

Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանին

Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանին

Պակիստանը Աֆղանստանի հետ սահմանի վրա բացել Է «Թորհամ» հսկիչ անցակետը: Այդ մասին հաղորդել Է Dawn հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«Թորհամ»-ը համարվում Է հիմնական եւ առավել ծանրաբեռնված հսկիչ անցակետը Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանի վրա: Այն փակվել Էր օգոստոսի 15-ին այն բանից հետո, երբ թալիբներն իրենց հսկողության տակ վերցրեցին սահմանային օբյեկտն իրենց կողմից: 

Ինչպես նշել Է Պակիստանի ՆԳ նախարարության ղեկավար Շեյխ Ռաշիդ Ահմեդը, սահմանը փակվել Էր այն բանից հետո, երբ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին: Հրատարակության տվյալներով՝ սահմանը բաց Է եղել մարդկանց եւ ավտոմեքենաների տեղաշարժի համար: Ինչպես հայտնել են մաքսատան ներկայացուցիչները, բացման պահից ի վեր սահմանային անցակետով Պակիստան Է մտել եւ այնտեղից դուրս եկել ավելի քան 720 բեռնատար: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: 

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250