Հասարակություն
Մեծ Բրիտանիան պատրաստվում է 20 հազար աֆղան փախստականի ընդունել
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում են առաջիկա տարիներին 20 հազար աֆղան փախստականների ընդունել։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։
«Մենք երախտագիտության զգացում ունենք բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք նախորդ 20 տարիների ընթացքում մեզ հետ միասին աշխատել են Աֆղանստանն ավելի լավը դարձնելու համար։ Նրանցից շատերը, հատկապես կանայք, այժմ, անհապաղ մեր օգնության կարիքն ունեն», -նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Բորիս Ջոնսոնը պատրաստվում է այսօր ծրագիրը ներկայացնել օրենսդիրներին։
Ծրագրով նախատեսվում է, որ առաջին տարում Մեծ Բրիտանիան կընդունի 5000 աֆղանցիների՝ առաջնահերթություն տալով կանանց, աղջիկներին և կրոնական փոքրամասնություններին։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ 3 զինծառայողների սպանությունից. ձերբակալվել է նրանց համածառայակիցը. ՔԿ
ՊՆ հրամաններով աշխատանքից ազատվել են Գորիսի N զորամասի հրամանատարն ու Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետը
ՊՆ-ի հայտարարությունը. հակառակորդը ունի առնվազն մեկ զոհ. ի՞ նչ է կատարվել այսօր գիշերը
Այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Կութ գյուղի վրա. բնակիչները փորձում են պատսպարվել. ՄԻՊ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0