
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման բարձր ցուցանիշ. թարմացված տվյալներ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 504–ով և դարձել 235 675: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 մարդ (+343), կատարվել է 1453950 թեստավորում (+7219), առողջացել են վարակվածներից 223 227–ը (+157): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4716 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1139։