Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է Բայդենի և Էրդողանի միջև առկա պայմանավորվածության վերաբերյալ լուրերը
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հերքել է այն պնդումները, թե աֆղանստանցի փախստականների և ներգաղթյալների շուրջ ԱՄՆ նախագահ Բայդենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև պայմանավորվածություն կա։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ը՝ հղում անելով Անկարայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան հաշվին։
«ԱՄՆ դեսպանատունը ցանկանում է հայտարարել, որ այն պնդումները, թե նախագահ Բայդենի և նախագահ Էրդողանի միջև «համաձայնություն» կամ «բանակցություն» է տեղի ունեցել աֆղան փախստականների կամ ներգաղթյալների վերաբերյալ, միանգամայն անհիմն են»,- ասված է դեսպանատան հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Թուրքական ինքնաթիռները Սինջարում հիվանդանոց են ռմբակոծել
Զավթիչ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը։ Ermenihab...
Գորբաչովը նշել է՝ ովքեր են պատասխանատու ԽՍՀՄ փլուզման համար
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Խորհրդային Միության փլուզման պատասխանատուները 1991 թվակա...