Պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին. հուսանք՝ լռությունը համաձայնության նշան չէ. Թևանյան
Ոգևորվելով Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներից՝ Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումը խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման հարցերում: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Ալիևը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի նաև Լեռնային Ղարաբաղը, նա պահանջում է հայկական զորքերի զրոյացում Արցախում և սպառնում է նոր պատերազմով, կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով էլ օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Ալիևն այնքան հեռու է գնացել իր ցանկություններում, որ Մոսկվայից պահանջում է սեփական պարտության հետ համակերպված Հայաստանին զենք չմատակարարել»-ասաց Թևանյանը և ընդգծեց, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից:
Պատգամավորը նաև տարակուսելի համարեց, որ հայկական կողմը դեռևս չի արձագանքել Ալիևին.
«Ցավոք, պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին, ինչն առնվազն տարակուսելի է։
Հուսանք, որ տվյալ դեպքում լռությունը համաձայնության նշան չէ: Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է որպես թուլության նշան և անցել է գրոհի, ունենք զոհեր, գնդակոծվում են հայկական բնակավայրեր, սա անթույլատրելի է, մենք խաղաղության ենք ձգտում, բայց ոչ մեր արժանապատվության, ազատության և անկախության գնով»,-եզրափակեց Թևանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Ուզբեկստանի օդուժն ստիպել է աֆղանական ավելի քան 40 օդանավի՝ վայրեջք կատարել Տերմեզում
Աֆղանստանից Ուզբեկստան թռչող ավելի քան 40 օդանավեր ստիպված են եղել հարկադիր վարէջք կատարել Տերմեզում՝ Ուզբեկստանի ռազմակ...
Ադրբեջանցիները թուրք զինվորականների հետ միասին ապահովում են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը
Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը, թուրք զինվորականների հետ միասին, ապահովում է Քաբուլի միջազգային օդանավակայանի ան...