Երեկ թուրքական օդուժը եզդիական Շանգալ քաղաքի կենտրոնում հարվածել է եզդի հրամանատարի մեքենային. նա զոհվել է. Ռուստամ Բաքոյան
Երեկ թուրքական օդուժը եզդիական Շանգալ քաղաքի կենտրոնում հարվածել է եզդի հրամանատարի մեքենային, եզդի հրամանատարը զոհվել է, մեքենայում եղել է նաև նրա զարմիկը: Միջադեպի հետևանքով երեք խաղաղ բնակիչ վիրավորվել է: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը:
Նրա խոսքով՝ արդեն երրորդ եզդի հրամանատարն է, որ թուրքական օդուժի ռմբակոծություններից զոհվում է.
«Թուրքական ներխուժումն այս տարածաշրջան ցույց է տալիս իրենց անհանգստությունն առ այն, որ այստեղ ձևավորվելու է մի անվտանգության գոտի, որը չի բխելու թուրքերի շահերից, բայց մենք հետ չենք կանգնելու մեր նպատակներից, դուր գա դա թուրքերին, թե դուր չգա, մենք կառուցելու ենք մեր երկիրը»,-ասաց Բաքոյանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Ուզբեկստանի օդուժն ստիպել է աֆղանական ավելի քան 40 օդանավի՝ վայրեջք կատարել Տերմեզում
Աֆղանստանից Ուզբեկստան թռչող ավելի քան 40 օդանավեր ստիպված են եղել հարկադիր վարէջք կատարել Տերմեզում՝ Ուզբեկստանի ռազմակ...
Ալեն Սիմոնյանն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել. օրակարգը հայտնի է
Օգոստոսի 16-ին խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգ...