«Ամերիկացի զինվորականները չպետք է կռվեն այն մարտերում, որոնցում աֆղաններն իրենք չեն կռվում». Բայդենի հատուկ ուղերձը
Օգոստոսի 16-ին՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն անդրադարձ է կատարել Աֆղանստանում տիրող իրադրությանը: Նա մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ը պատրաստ էր Աֆղանստանում արագ կոլապսին, որի ականատեսն ենք հիմա դառնում: Մեր առաքելությունն Աֆղանստանում երբեք ազգաստեղծ չէր, այն չպետք է լիներ միասնական, կենտրոնացված ժողովրդավարության ստեղծումը: Աֆղանստանում մեր միակ կենսական շահը մնում է նույնը՝ կանխել Ամերիկայի վրա ահաբեկչական հարձակումները»:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն մեկ նպատակ ուներ Աֆղանստանում` բռնել նրանց, ովքեր կազմակերպել էին սեպտեմբերի 11-ի հարձակումը, համոզվել, որ Ալ-Քաիդան չի կարող օգտագործել Աֆղանստանը ապագա հարձակումների համար: «Մենք դա արեցինք,- ասել է Բայդենը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել դեռևս մեկ տասնամյակ առաջ:- Իմ քաղաքական կարիերայի տասնամյակների ընթացքում ես մի բան եմ հասկացել՝ երբեք չի լինում զորքերը դուրս բերելու բարենպաստ ժամանակ: Ամերիկացի զինվորականները չպետք է կռվեն այն մարտերում, որոնցում աֆղաններն իրենք չեն կռվում: Ճիշտ չէ ամերիկացի զինվորականներին խնդրել՝ բախման մեջ մտնել այնտեղ, որտեղ աֆղաններն իրենք չեն կարողանում իրենց պաշտպանել: Աֆղանստանի քաղաքական ղեկավարությունը հանձնվեց ու փախավ, բանակը փլուզվեց»:
Բայդենը նաև ընդգծել է, որ ինքը չի զղջում կայացրած որոշման համար և կարծում է, որ կոնտինգենտի առջև դրված նպատակներն իրագործված են:
Վաշինգթոնը Աֆղանստանի իր դաշնակիցներին տվել է ամեն ինչ, ինչ որ պահանջվել է: «Մենք տվեցինք նրանց բոլոր հնարավորությունները՝ իրենց իսկ ապագան կողմնորոշելու համար: Սակայն մենք չկարողացանք տալ նրանց ապագայի համար մարտնչելու կամք»,- շեշտել է Բայդենը:
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հակառակորդներին. «Մեր իսկական ստրատեգիական հակառակորդները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, ամենաշատը կուզեին, որ մենք անվերջ շարունակեինք միլիարդավոր դոլարներ, ռեսուրսներ ներդնել Աֆղանստանի կայունացման համար»:
ԱՄՆ-ի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել օգնել դաշնակից երկրների քաղծառայողներին՝ դուրս գալ Աֆղանստանից:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Ուզբեկստանի օդուժն ստիպել է աֆղանական ավելի քան 40 օդանավի՝ վայրեջք կատարել Տերմեզում
Աֆղանստանից Ուզբեկստան թռչող ավելի քան 40 օդանավեր ստիպված են եղել հարկադիր վարէջք կատարել Տերմեզում՝ Ուզբեկստանի ռազմակ...
Ադրբեջանցիները թուրք զինվորականների հետ միասին ապահովում են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը
Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը, թուրք զինվորականների հետ միասին, ապահովում է Քաբուլի միջազգային օդանավակայանի ան...