Մոսկվան կապ է հաստատել Աֆղանստանի նոր իշխանության հետ
Ռուսաստանը աշխատանքային շփումներ է հաստատել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ (այս կազմակերպության գործունեությունն արգելված է ՌԴ-ում)՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը շարունակում է գործել սովորական ռեժիմով։ Նոր իշխանության ներկայացուցիչների հետ աշխատանքային շփումներ են հաստատվել ռուսական հաստատության անվտանգությունն ապահովելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ ռուսական կողմը հետևում է իրադրության զարգացմանը: Երկրում և մասնավորապես Քաբուլում իրավիճակը կայունանում է։ Իսլամիստները հետևում են հասարակական կարգին, ապահովել են տեղի բնակիչների ու դիվանագիտական առաքելությունների անդամների անվտանգությունը:
Հիշեցնենք` Աֆղանստանում իրավիճակը սրվեց վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» արմատական շարժման անդամները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Ուզբեկստանի օդուժն ստիպել է աֆղանական ավելի քան 40 օդանավի՝ վայրեջք կատարել Տերմեզում
Աֆղանստանից Ուզբեկստան թռչող ավելի քան 40 օդանավեր ստիպված են եղել հարկադիր վարէջք կատարել Տերմեզում՝ Ուզբեկստանի ռազմակ...
Ադրբեջանցիները թուրք զինվորականների հետ միասին ապահովում են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը
Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը, թուրք զինվորականների հետ միասին, ապահովում է Քաբուլի միջազգային օդանավակայանի ան...