Ի դեպ, ես ամենևին դեմ չեմ Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելուն. Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական աննախադեպության մասին ավետեց։ Ըստ նրա՝ Սևանալճի բարձրությունն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին գրանցելու էր պատմական ռեկորդ։ Սակայն, ինչպես միշտ, հերթական այս աննախադեպությունն էլ հերթական ոչ աննախադեպ ստախոսությունն էր։ Թեև Արփա-Սևան թունելով տարեսկզբից ջրի հավելյալ մուտք է ապահովվել, լճի մակարդակն օգոստոսի 13-ի դրությամբ 1900,68 մ է, որը ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1900,73 մ նիշից:
Այս իշխանությունն իշախնության եկավ Սևանալճից ջրառի արգելման խոստմամբ։ Նույնիսկ օրենք ընդունեց, որը պետք է երաշխավորեր ջրառի բացառումը։ Հիշում եմ, այդ օրերին սևանցի մի պատգամավոր կար, ով ԱԺ ամբիոնից մեծ ոգևորությամբ հայտնում էր, թե վերջ, այսպիսով Սևանալիճը փրկված է։
Պարզվեց ի՞նչ. հերթական դեմագոգիան պոպուլիզմական ոճաբանությամբ։
Ի դեպ, ես ամենևին դեմ չեմ Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելուն։ Բայց ես դեմ չէի նաև նախկինում, երբ ներկայիս իշխանությունն ընդդիմության աթոռներից կուրծք էր ծեծում, թե չի կարելի ջուր բաց թողնել։
Քաղաքականությունում հաջողությունն իսկապես պոպուլիզմի վրա է հենված, բայց արդյո՞ք մեկ կոպեկի արժեք ունի այդպիսի քաղաքականությամբ իշխանություն ստանալը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Ուզբեկստանի օդուժն ստիպել է աֆղանական ավելի քան 40 օդանավի՝ վայրեջք կատարել Տերմեզում
Աֆղանստանից Ուզբեկստան թռչող ավելի քան 40 օդանավեր ստիպված են եղել հարկադիր վարէջք կատարել Տերմեզում՝ Ուզբեկստանի ռազմակ...
Ադրբեջանցիները թուրք զինվորականների հետ միասին ապահովում են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը
Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը, թուրք զինվորականների հետ միասին, ապահովում է Քաբուլի միջազգային օդանավակայանի ան...
Ալեն Սիմոնյանն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել. օրակարգը հայտնի է
Օգոստոսի 16-ին խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգ...