Հարևան երկրի ղեկավարը իրեն թույլ է տվել մեր ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ. ԱԺ փոխնախագահ
Հարևան երկրի ղեկավարը երեկ նորից իրեն թույլ է տվել մեր ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով Ալիեւի հայտարարություններին։
«Միջազգային ահաբեկչական ուժերի և այլ պետությունների ներգրավմամբ՝ մեր ժողովրդի նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո, Ալիևն ակնհայտորեն նպատակ ունի կարճ ժամանակահատվածում ամբողջապես կազմաքանդել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։
Բաքվում պետք է շատ հստակ իմանան, որ Հայասատանի ներկա ժամանակավոր կաշկանդավածությունը և ապաշնորհ իշխանությունների գոյությունը չեն կարող հիմք հանդիսանալ մեր պետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շարունակական ոտնահարումների, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքը անտեսելու համար։
Հայ ժողովուրդը, որպես հայկական երկու պետությունների հարատևության և անվտանգության երաշխավոր, աննահանջ պայքարելու է իր իրավունքների համար։
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա վերջինս պետք է անհապաղ և գործնականորեն սանձի մեր պետության նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ ունեցող պատերազմական հանցագործի հավակնությունները։
Միջազգային կազմակերպություններն ու ուժային կենտրոնները չպիտի աչք փակեն միջազգային հարաբերություններն ու արդի աշխարհի անվտանգային համակարգերը կազմաքանդող ադրբեջանական գործողությունների վրա։
Հայ ժողովուրդն իր պատմության ամբողջ ընթացքում պայքարել է հանուն արժանապատիվ խաղաղության, վերջին 30 տարիների ընթացքում մենք եղել ենք այս տարածաշրջանում խաղաղության ջատագովն ու պարտադրողը։ Մենք խաղաղություն ենք ուզում, սակայն այդ խաղաղությունը չի կարող լինել ի հաշիվ մեր արժանապատվության և գոյութենական իրավունքների»,- նշվում է ԱԺ փոխնախագահի հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Ուզբեկստանի օդուժն ստիպել է աֆղանական ավելի քան 40 օդանավի՝ վայրեջք կատարել Տերմեզում
Աֆղանստանից Ուզբեկստան թռչող ավելի քան 40 օդանավեր ստիպված են եղել հարկադիր վարէջք կատարել Տերմեզում՝ Ուզբեկստանի ռազմակ...
Ադրբեջանցիները թուրք զինվորականների հետ միասին ապահովում են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը
Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը, թուրք զինվորականների հետ միասին, ապահովում է Քաբուլի միջազգային օդանավակայանի ան...
Ալեն Սիմոնյանն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել. օրակարգը հայտնի է
Օգոստոսի 16-ին խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգ...