Երբ «սոված» զինվորին «թալանչի» հրամանատարն էր առաջնորդում, թշնամին հակահարված էր ստանում. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նախկինում, այսինքն՝ այն ժամանակ, երբ մեր բանակում ծառայող «սոված» զինվորներին առաջնորդում էին «թալանչի» հրամանատարները, հակամարտ զորքերի շփման գծում թշնամու կողմից կատարված ցանկացած փոքր ու մեծ ոտնձգություն իսկույն ևեթ ստանում էր արժանի հակահարված... Եվ դա արվում էր ոչ թե Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից կոնկրետ այդ դեպքով թելադրված հրաման-հրահանգով, այլ տվյալ պաշտպանական հատվածի պահպանությունն իրականացնող միավորման կամ զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված մարտական որոշմամբ...
Այսօր, երբ Հայոց բանակում ծառայող «կուշտ» զինվորներին առաջնորդում են «ազնվագույն» հրամանատարները, Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը բռնազավթելուց հետո, հակառակորդն անարգել շարունակում է ծվատել Հայաստանի ինքնիշխան պետության սահմանները... Իսկ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարարը նման ճակատագրական իրավիճակում ոչ ավել, ոչ պակաս բավարարվում է հայտարարությամբ, ասելով՝ ...մեր համբերությունը անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ...»:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Հայաստանը պատրաստ է սահմանային խնդիրների ռազմական լուծմանը․ Независимая Газета
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել՝ իր ռուս գործընկեր Ս...
Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը. Ռուբեն Ռուբինյանը պատմեց, թե ինչ է եղել հետո
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական...