ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ ոք ԱԺ թիկունքում ոչինչ ստորագրել չի պատրաստվում. Քոչարյանը` ԱԺ անվտանգային միջոցառումների մասին

Եկեք ըմբռնումով մոտենանք այս նախաձեռնություններին, սա չի կարող հավերժ լինել։ Երբ ներքին անվտանգային միջավայրը կարգավորվի,  միասին կքննարկենք և կորոշենք միջոցառումների ծավալը։ Այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց  ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում անվտանգության միջոցառումներ խստացման պատճառների մասին ընդդիմադիր Ագնեսա Խամոյանի հարցին։

«Պետական պահպանության ծառայությունն է, ելնելով ինչ-ինչ տեղեկատվությունից որոշում իրականացնել այս միջոցառումը։ Ժամանակին հնարավոր է ճշտել նաև, թե ինչ տեղեկատվությունից ելնելով է պլանավորել և իրականացնում այս միջոցառումները»,- ասաց Քոչարյանը։

Արձագանքելով Քոչարյանի պատասխանին՝ Խամոյանը շեշտեց, որ իր հարցը հետևյալն էր՝ ինչ կապ կա Մոսկվայում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի և ԱԺ-ի անվտանգային միջոցառումների միջև։

Քոչարյանն էլ պատասխանեց, որ ոչ ոք ԱԺ թիկունքում ոչինչ ստորագրել չի պատրաստվում, և ոչ մի կապ չկա։

  •