ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս ամբիոնից արդեն որերորդ անգամ հնչում է կապիտուլյացիա բառը, ինձ համար շատ զարմանալի է այս բառի կիրառումը. Ռուբինյան

Այս ամբիոնից արդեն որերորդ անգամ հնչում է կապիտուլյացիա բառը, ինձ համար շատ զարմանալի է այս բառի կիրառումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Կապիտուլյացիա բառը սխալ տերմին է, երբ նկարագրվում է 44-օրյա պատերազմի ավարտը։ Կապիտուլյացիա նշանակում է անձնատուր լինել կամ հանձնվել և այն կարող է ունենալ տարբեր գրադացիաներ՝ բոլր տեսակի զինված ուժերի հանձնումից թշնամուն մինչև պետության գոյության դադարեցում, պետության օկուպացիա։ Համաձայնեք, որ Հայաստանի հետ դա տեղի չի ունեցել։ Հայաստանը 44-օրյա պատերազմի ավարտին չի հանձնվել, Արցախը չի հանձնվել, անձնատուր չի եղել, կապիտուլյացիա տեղի չի ունեցել։ Սա ասելով ես չեմ ուզում թեթևացնել մեր կորուստները, ամենևին։ Տեղի է ունեցել պարտություն, որին պետք է առերեսվել»,- ասաց Ռուբինյանը։